Հովհաննես Զարդարյանի ստեղծագործությունները կհյուրընկալվեն ազգային պատկերասրահում
ՄշակույթՀայ գեղանկարի դասական
Ինչպես տեղեկացրին ՀԱՊ հասարակայնության հետ կապերի բաժնից, իրադարձության պաշտոնական բացումը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին:
Կներկայացվեն ավելի քան վաթսուն գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ (ընտանիքի հավաքածու):
Հովհաննես Զարդարյանն ապրել և ստեղծագործել է մինչև 1992 թ.` ստեղծագործական կյանքին զուգահեռ կրթելով նկարիչների սերունդներ: Նրա աշխատանքները պահպանվում են աշխարհի տարբեր թանգարաններում, մասնավոր հավաքածուներում և, իհարկե, ազգային պատկերասրահում: Սակայն թե' թեմատիկ, թե' գեղարվեստական առումով այս շարքն առանձնանում է մինչ այդ մեզ հայտնի գործերից:
Ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում մեկ անգամ ևս վերանայելու, վերաարժևորելու նկարչի գեղարվեստական ժառանգությունը:Այն կտևի մինչև նոյեմբերի 24-ը: