Մի քանի օր առաջ տեղի է ունեցել Արթուր Աբրահամի հարսանեկան արարողությունը. «Ժողովուրդ»
Lifestyle«Ժողովուրդ»-ի տեղեկություններով ՝ մի քանի օր առաջ տեղի է ունեցել գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հարսանեկան արարողությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկն ամուսնացել է հայուհու հոտ, ով ՀՀ-ում է բնակվում՝ Նոր-Նորքում: Արթուրի ընտրյալի անունը Մերի է, ով հասարակ ընտանիքի աղջիկ է: Հարսանեկան արարողությունն առանց ավելորդ աղմուկի է անցկացվել, ընկերական շրջապատում, այդ պատճառով էլ տպավորություն է ստեղծվել, որ ամուսնությունն հույժ գաղտնի է պահվում:
Ի դեպ, զույգի նշանադրությունը տեղի է ունեցել նախորդ տարի՝ կրկին նեղ շրջանակներում: Աբրահամի խոսնակ Սիրան Գրիգորյանը, սակայն, հերքել է այս տեղեկությունը: