Երևանում և Արարատում խոտածածկ տարածքներ են այրվել
Հասարակություն ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 18-19-ըին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մասնավորապես, Երևանի Շինարարներ փողոցում այրվել է 200 քմ խոտ ածածկ տարածք, Ա. Շահինյան 14 փողոցում` 800 քմ, Հաղթանակ զբոսայգում՝ 100 քմ խոտածածկ տարածք:
Արարատի մարզի Արարատ քաղաքում այրվել է 1500 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: