Երևանում ընթացիկ տարում կվերանորոգվի բազմաբնակարան շենքերի 785 մուտք
ՀասարակությունՄայրաքաղաքի վարչական շրջաններում աշխատանքներ են ընթանում բազմաբնակարան շենքերի շքամուտքերի նորոգման ուղղությամբ: Նորերով են փոխարինվում հարկերի հին պատուհանները, ներկվում ու բարեկարգվում են պատերն ու առաստաղները: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծրագրով նախատեսված է նորոգել 548 շենքի թվով 785 մուտք: Սեպտեմբերի 1-ի դրությամբ արդեն իսկ նորոգվել է 396 շենքի 582 մուտք:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ դեռ նախորդ տարվանից մուտքերի վերանորոգման աշխատանքները պարտադիր ներառում են շենքերի բոլոր հարկերը: Աշխատանքների ընթացքում իրականացվում է մշտական վերահսկողություն: