Սուրիկ Խաչատրյանի որդու կալանավորման ժամկետը երկարաձգվեց ևս երկու ամսով
ՀասարակությունԱրաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու որոշում ընդունեց: «Դատարանի որոշումը անպայման բողոքարկելու ենք ՀՀ վերաքննիչ դատարանում»,- Արմենպրեսի հետ զրույցում այս մասին հայտնեց Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը:
Ավելի վաղ`սեպտեմբերի 16-ին, քննիչը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու մասին դիմում էր ներկայացրել Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: