Անկախության տոնի առթիվ պարգևատրվել են դատախազության մի խումբ աշխատակիցներ
ՀասարակությունՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ղեկավարությամբ սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել ՀՀ դատախազության կոլեգիայի նիստը:
Ինչպես տեղեկացրին ՀՀգլխավոր դատախազությունից, օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումից հետո դատախազության համակարգի մի շարք աշխատակիցների Հայաստանի Հանրապետության անկախ ության տոնի առթիվ շնորհվել են արտահերթ դասային աստիճաններ, մի շարք դատախազներ պարգևատրվել են մեդալներով, հուշանվերներով և շնորհակալագրերով:
Շնորհավորելով ներկաներին Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ` ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կարևորել է յուրաքանչյուր քաղաքացու և հատկապես պետական պաշտոնյայի դերը անկախության պահպանման և պետության զարգացման գործում: