Տիգրան Համասյանը և այլ հայտնի մարդիկ դոնորագրվեցին Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրին
ՀասարակությունՏիգրան Համասյանը և այլ հայտնի մարդիկ Ոսկրածուծի դոնորի միջազգային օրվան նվիրված միոցառմանը դոնորագրվեցին Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրին:
Դոնորագրությունը տեղի ունեցավ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի քանդակների պարտեզում` «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) և «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի կողմից նշվող Ոսկրածուծի դոնորի միջազգային օրվա կապակցությամբ, որն աշխարհում առաջին անգամ է նշվում :
«Մեծ հաճույքով ստացա դոնորագրությանը մասնակցելու հրավերը և շատ եմ կարևորում ակտիվ դոնորագրությունը, քանի որ մարդկային կյանքի հետ է այն կապված՝ ապրելու և չապրելու հետ: Որքան շատ դոնորներ լինեն մեզանում՝ այնքան շատ կյանքեր հնարավոր կլինի փրկել», - ասաց երաժիշտ Տիգրան Համասյանը:
«Միլիոնավոր շնորհակալություններ» խորագիրը կրող նախաձեռնության շնորհիվ Երևանի քաղաքացիները հնարավորություն ստացան իրազեկվելու երկու կազմակերպությունների գործունեության վերաբերյալ և կարողացան բերանից քսուք հանձնելու միջոցով նույնպես համալրել դոնորների ռեեստրը:
«Դոնորների համաշխարհային ասոցիացիան սեպտեմբերի 19-ը հռչակել է որպես Ցողունային բջիջի և ոսկրածուծի դոնորի օր: Պարզապես, Հայաստանն արդեն տասհինգ տարի է` պաշտոնապես հունվարի 8-ը նշում է այս տոնը: Եվ մենք միակն էինք աշխարհում, ով նշում էր այս օրը: Սեպտեմբերի 19-ը որոշվեց հռչակել Ցողունային բջիջի և ոսկրածուծի դոնորի համաշխարհային օր», - ասաց Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանը:
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի գործադիր տնօրենը տեղեկացրեց, որ աշխարհում գրանգված է ոսկրածուծի 25 միլիոն դոնոր, 27 հազարը՝ հայկական ռեեստրում, որոնցից 65%-ը Հայաստանից և Արցախից են, իսկ մնացածը 24 երկրներից, որտեղ կան ձևավորված հայ համայնքներ: