Եղիշե Չարենցի տուն-թանգարանի բացման հոբելյանը կնշվի տոնական համերգով
ՄշակույթԵղիշե Չարենցի տուն-թանգարանում սեպտեմբերի 24-ին կանցկացվի տոնական համերգ` նվիրված թանգարանի բացման 40-ամյակին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանը, Արտակ Ստեփանյանը և դաշնակահար Լևոն Հարությունյանը. կհնչեն հայ, արևմտաեվրոպական դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեծագործություններ: Համերգի մուտքն ազատ է:
Եղիշե Չարենցի տուն-թանգարանը բացվել է 1975 թվականին. թանգարանի տարածքն ընդգրկում էր միայն բանաստեղծի երեք սենյականոց բնակարանը` հուշատունը: Հետագայում Խորհրդային Հայաստանի կառավարութան որոշմամբ թանգարանի տարածքին միացան ներքևի երկու հարկերը: Այսօր թանգարանն ընդգրկում է չորս հարկաբաժին, որոնցից երեքում հիմնական ցուցադրությունն է, իսկ չորորդ հարկում` բանաստեղծի հուշատունը: