Գիտնականները դեռ բացատրություն չեն գտել անգլիական լողափի առեղծվածային երևույթին (լուսանկարներ)
LifestyleԱնգլիական Դորսեթ կոմսությունում տեղի է ունենում զարմանալի երևույթ, որի համար դեռ գիտական բացատրություն չկա։ Ինչպես նշում է fishki.net-ը, փոթորկից հետո ծովի ալիքները սկսում են յուրահատուկ` շերտատված ձևով խփել ափին։
Գիտնականները որպես բացատրություն առաջարկում են 2 հիմնական վարկած: Դրանցից մեկի համաձայն՝ երևույթն առաջանում է 2 տարբեր տեսակի ալիքների բախումից, մինչդեռ ըստ 2-րդ վարկածի՝ դրա պատճառը նորմալ ալիքների, ջրի հոսանքի ու ավազի փոխգործակցությունն է։
Աղբյուրը հավելում է, որ նման տեսարան է նկատվել նաև ԱՄՆ-ի Փոինթ Ռեյես լողափին։





Աղբյուր՝ Tert.am