Կոստա Ռիկայի երկնքում զարմանալի ամպ է հայտնվել (լուսանկարներ)
LifestyleԺամանակ առ ժամանակ բնությունը զարմացնում է մեզ գեղեցիկ ու արտասովոր երևույթներով, որոնց հաճախ առեղծվածային բնույթ է վերագրվում։ Այդպիսի երևույթի են ականատես եղել Կոստա Ռիկայի բնակիչները։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, մայրաքաղաք Սան Խոսեի երկնքում հայտնվել է ապշելու չափ գեղեցիկ սպիտակ ամպ, որն ականատեսներից շատերն անվանել են «Աստծո կողմից ուղարկված նշան»։
Աղբյուրը մանրամասնում է, որ օդերևութաբանները դեռևս չեն մեկնաբանել այս երևույթը։



Աղբյուր՝ Tert.am