«Իմպերիալ» շապիտո կրկես են այցելել խնամքի հատուկ կարիք ունեցող երեխաներ
ՀասարակությունԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով և անմիջական աջակցությամբ, Սանկտ Պետերբուրգի «Իմպերիալ» շապիտո կրկեսի երևանյան հերթական ներկայացման հանդիսատեսն են եղել նաև խնամքի հատուկ կարիք ունեցող 400 երեխաներ՝ Երևանի հհ. 2, 6, 8, 14, 15, 17 հատուկ դպրոցների աշակերտներ, Մարի Իզմիրլյանի անվան մանկատան, Երևանի մանկան տան սաներ, «Ձորակ&ra quo; հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի շահառուներ, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներ։
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը ներկա է եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանի խոսքով, սա քաղաքապետարանի տարեկան միջացառումներից հերթականն է, որի շնորհիվ այս երեխաները նույնպես մասնակից են դառնում մայրաքաղաքի մանկական, մշակութային անցուդարձին։
Ներկայացման ավարտին բոլոր երեխաներն ստացել են նվերներ։