Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
ՀասարակությունՀանրապետության տարածքում սեպտեմբերի 20-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 20-21-ին կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում` 7-9 աստիճանով: Քամին արևելյան` 2-5 մ/վրկ արագությամբ:
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 20-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +32 աստիճան, սեպտեմբերի 21-24-ին` +33 աստիճան: