Երևանում ավտոմեքենան գլորվել է ձորակը և այրվել
Հասարակությունtert.am-ը գրում է.
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 20-ին՝ ժամը 02.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Հովսեփյան փողոցում` հեռուստաաշտարակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլորվել է ձորը և այրվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Հովսեփյան-Դավիթ Բեկ փողոցների խաչմերուկի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի 77 RR 008 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալները պարզ չեն ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվելով հարակից ձորակը՝ այրվել:
Հրդեհը մարվել է ժամը 02.56-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Զոհեր և տուժածներ չկան: