Չափազանց գեղեցիկ ջրհորներ, որոնք վերացման վտանգի տակ են (լուսանկարներ)
Lifestyletert.am-ը գրում է.
Հնդկաստանի տարածքում կան մեծ քանակությամբ դանդաղորեն քանդվող հրաշալի ճարտարապետական կառույցներ։ Մեզանից շատերը դրանց մասին նույնիսկ չեն էլ լսել։ Խոսքը յուրահատուկ քարե ջրհորների մասին է, գրում է AdMe-ն։
30 տարի առաջ լրագրող Վիկտորյա Լաութմանն իր առաջն այցն է կատարել այդ երկիր և հայտնաբերել այդ տպավորիչ օբյեկտները։ Վիկտորյան 4 տարի ճանապարհորդել է Հնդկաստանում՝ որոնելով քարե ջրհորներ և լուսանկարել։
Հազարավոր ջրհորները Հնդկաստանում կառուցվել են 2-րդ և 4-րդ հարյուրամյակներր ընթացքում։ Ջրհորները դարձել են հավերժ կյանքի խորհրդանիշներ, դրանք կառուցել են հարուստ և հզոր բարերարները, որոնց թվում քիչ չեն եղել կանայք։
Մեր օրերում այդ ջրհորներից շատերն ամբողջությամբ լքված են, որոշներն էլ, ցավոք, մեկընդմիշտ անհետացել են քարտեզներից։











