2015թ. կարող է ամենաշոգ տարին դառնալ օդերեւութաբանական դիտարկումների պատմության մեջ
Հասարակություն2015 թվականը կարող է ամենաշոգ տարին դառնալ օդերեւութաբանական դիտարկումների պատմության մեջ: Այս մասին հայտարարել են NASA-ի եւ Մեծ Բրիտանիայի մասնագետները:
Մինչ այդ ռեկորդակիր էր 2014 թվականը, բայց այս տարին, կարծես, շրջանցելու է նախորդը: Հատկապես աննորմալ շոգ է գրանցվել է Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում, որտեղ տասնյակ մարդիկ են զոհվել: «Ռոսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ, 1880 թվականից ի վեր, երբ գիտնականները սկսել են հետեւել կլիմային, մոլորակի վրա միջին ջերմաստիճանն աճել է 0.8 աստիճանով: Պատճառը, ըստ մասնագետների, ածխաթթու գազի արտանետումների ավելացումն է:
Մասնագետների կանխատեսմամբ, աննորմալ շոգ կլինի նաեւ 2016 թվականին: Հնարավոր է՝ այն նույնիսկ գերազանցի այս տարվա ռեկորդը: