Դաժան ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 46-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 29-ամյա Էլինա Պողոսյանի վարած Kia մակնիշի 31 ՕՏ 539 համարանիշի և 24-ամյա Անդրանիկ Զարահյանի վարած Վազ 2106 մակնիշի 34 QԼ 568 համարանաիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ը գլխիվայր շրջվել է, ինչի հետևանքով էլ 1 հոգի՝ 40-45 տարեկան մի կին, տեղում մահացել է: 2 հոգու քաղաքացիներն իրենց ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել Հրազդանի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Հրազդանի հիվանդանոցի հերթապահ խումբը և ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Շարունակությունը՝ այստեղ: