ՀՀ Նախագահն Ամենայն Հայոց կաթողիկոսին պարգևատրել է Պատվո շքանշանով
ՀասարակությունՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 16-ին հրամանագիր է ստորագրել` Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին պարգևատրելով Պատվո շքանշանով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վ արչությունից, հրամանագրի համաձայն, Գարեբին Բ կաթողիկոսը Պատվո շքանշանով է պարգևատրվել Հայաստանի անկախության տարեդարձի կապակցությամբ, ազգային և հոգևոր արժեքների պահպանման, զարգացման և տարածման գործում ներդրած բացառիկ ավանդի համար:
Պարգևը հանձնել է երկրի ղեկավարը նախագահական նստավայրում սեպտեմբերի 21-ին կազմակերպված պարգևատրման արարողության ժամանակ: