Նախագահը պարգևատրել է Հրանտ Թոխատյանին և Հարութ Փամբուկչյանին
ՀասարակությունՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 16-ին մի խումբ արվեստագետների պարգևատրելու մասին հրամանագրեր է ստորագրել: Նրանց թվում են նաև դերասան Հրանտ Թոխատյանն ու երգիչ Հարութ Փամբուկչյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղ եկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, թատերական արվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար դերասան Հրանտ Արամի Թոխատյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում:
Երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երգիչ Հարութ Եսայու Փամբուկչյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, գեղարվեստի բնագավառում ունեցած նշանակալի վաստակի համար գեղանկարիչ Արկադի Զինովարի Բաղդասարյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի պատվավոր կոչում: