ՀՀ Նախագահը Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկե պատրիարքին հետմահու պարգևատրել է
ՀասարակությունՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 16-ին հրամանագրեր է ստորագրել` Տանն Կիլիկիո Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարքին հետմահու պարգևատրելով Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրի համաձայն, Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարքը հետմահու պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով` հայապահպանության գործում ունեցած մեծ վաստակի, սփյուռքում հոգևոր արժեքների պահպանման, զարգացման և տարածման գործում ներդրած բացառիկ ավանդի համար: