Նախագահը Արայիկ Ասոյանին շնորհել է վաստակավոր բժշկի պատվավոր կոչում
ՀասարակությունՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 16-ին հրամանագիր է ստորագրել` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրեն Արայիկ Վարդգեսի Ասոյանին շնորհելով Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրի համաձայն, Արայիկ Ասոյանին Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում է շնորհվել առողջապահության բնագավառում ունեցած վաստակի համար: