Նախագահը գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանին պարգևատրել է Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով
ՀասարակությունՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 16-ին հրամանագիր է ստորագրել` թիվ N զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Արտավազդի Մակարյանին պարգևատրելով Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրի համաձայն` Անդրանիկ Մակարյանին Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշան է շնորհվել զորքերի մարտական պատրաստության ապահովման գործում մատուցած ակնառու ծառայությունների համար:
Պարգևը հանձնել է երկրի ղեկավարը` սեպտեմբերի 21-ին նախագահական նստավայրում պարգևատրման արարողությանը: