ՀՀ Նախագահը հայր Ժորժ Ռույսենին պարգևատրել է Պատվո շքանշանով
ՀասարակությունՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 16-ին հրամանագիր է ստորագրել` Հռոմի քահանայապետական արևելյան ինստիտուտի պրոֆեսոր, հայր Ժորժ Անրի Ռույսենին պարգևատրելով Պատվո շքանշանով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրի համաձայն, Ժորժ Ռույսենին Պատվո շքանշանով է պարգևատրվել հայագիտության զարգացման և հոգևոր արժեքների տարածման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: