Ահաբեկիչները գնդակոծում են Հալեպի հայաբնակ թաղամասը. վիրավոր կա
ՀասարակությունՀալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասի հրթիռակոծության հետեւանքով հայ է վիրավորվել:
Սիրիայի հայկական «Գանձասար» պարբերականի փոխանցմամբ, վիրավորը Կարո Արճեյանն է: Նրա վիճակը գնահատվում է կայուն:
Հրթիռակոծությունը սկսվել է կեսօրից հետո, սակայն ներկայում շարունակվում է: