Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել
ՀասարակությունNews.am-ը գրում է.
Տավուշի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին այսօր՝ սեպտեմբերի 21-ին պայմանագրային զինծառայող է վիրավորվել: NEWS.am-ի տեղեկություններով՝ վիրավորվել է Տավուշի մարզի Պտղավան գյուղի բնակիչ, 1986 թ. ծնված Ռուսլան Սերգեյի Մկրտիչյանը:
Զինծառայողը ստացել է բեկորային վնասվածքներ, նրան տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: