Մեծ հպարտություն է զգալ, որ ապրում ես ազատ ու անկախ երկրում. Լևոն Արոնյան
ՀասարակությունԱշխարհահռչակ հայ շախմատիստ Լևոն Արոնյանը հպարտ է, որ ապրում է ազատ և անկախ Հայաստանում: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը լրագրողների հետ զրույցում Լևոն Արոնյանը նշեց, որ շատ վառ է զգացումը, երբ գիտակցում ես, որ ապրում ես ազատ և անկախ երկրում:
«Երբ հասկանում ես, որ ներկայացնում ես մի երկիր, որն ազատ է ու անկախ, դա արդեն մեծ հպարտություն է»,- նշեց Արոնյանը՝ հավելելով, որ դա հազվադեպ զգացում է:
Նա հավելեց, որ շատ ուրախ է ու հպարտ, որ ապրում է հենց այսպիսի Հայաստանում: