Արտակագ դեպք «Արմենիա» բժշկական կենտրոնում. հիվանդը նախ ծեծի է ենթարկել բժշկին, այնուհետև հարձակվել ոստիկանի վրա. հնչել է կրակոց. դեպքի վայր են ժամանել ՀՀ փոխոստիկանապետն ու Երևանի ոստիկանապետը
Օրվա իրադարձություններShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից ահազանգ է ստացվել, որ հիվանդանոց տեղափոխված հիվանդներից մեկը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում բժիշկների նկատմամբ, դրսևորում է ագրեսիվ վարքագիծ, կոտրում է հիվանդասենյակի գույքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Անուբախ Համբարյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Վարդան Մինասյանը, Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանը:
Պարզվում է, որ նշված հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք ընդունված «անհայտ պաթոլոգիա, կոմա» ախտորոշմամբ հիվանդը, արթնանալով, հարձակվել է բուժաշխատողների վրա, բռնություն կիրառել նյարդաբույժ, 27-ամյա Արթուր Պատվականյանի նկատմամբ՝ հարվածելով քունքին, ձախ այտին:
Շարունակությունը՝ այստեղ