Հայ-ամերիկյան առևտրի և ներդրումների խորհուրդն առաջին նիստը կգումարի մինչև տարեվերջ
ՀասարակությունՀայ-ամերիկյան առևտրի և ներդրումների խորհրդի անդրանիկ նիստը նախատեսվում է գումարել Երևանում մինչև ընթացիկ տարվա ավարտը: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, ԱՄՆ Կոմերցիոն ծառայության Մոսկվայի գրասենյակի և «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության հետ սեպտեմբերի 22-ին կազմակերպված համատեղ ֆրենչայզինգի ընձեռած գործարար հնարավորություններին նվիրված մեկօրյա համաժողովին այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջինտեղակալ Գարեգին Մելքոնյանը: «Մենք ողջունում ենք Ամերիկայի ՄիացյալՆահանգների հետ նմանատիպ ձևաչափերում կազմակերպվող քննարկումները, որոնք նպաստում են հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների խթանմանը: Մենք լիահույս ենք նաև, որ Հայ-ամերիկյան առևտրի և ներդրումների խորհուրդը վստահության հարթակ է դառնալու մեր երկրների միջև երկկողմ հարցերը քննարկելու և տարբերծրագրերում մասնավոր հատվածը ներգրավելու համար»,- Արմենպրեսի հաղորդմամբ`նշեց նա` հավելելով, որ նմանատիպ միջոցառումները կլինեն շարունակական և կնպաստեն երկու երկրների ընկերությունների փոխշահավետ համագործակցությանը: «Մենք երկար ենք քննարկել և եկել այն եզրահանգմանը, որ ֆրանչայզինգն ամենարդյունավետ ճանապարհն է` ամերիկյան ընկերություններին Հայաստանի ներքին շուկա ներգրավելու համար»,-շեշտեց Մելքոնյանը: