Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ
ՀասարակությունՀանրապետության տարածքում սեպտեմբերի 23-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 24-27-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 24-25-ին կնվազի 2-3 աստիճանով: Քամին արևելյան` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 23-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +32 աստիճան, սեպտեմբերի 24-27-ին` +30 աստիճան: