Կինը խոշոր գումարով խաբեությաբ կեղծ զարդ է վաճառել
ՀասարակությունՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ խարդախությամբ խոշոր չափի գումար հափշտակելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2015 թվականի սեպտեմբերի 6-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ նույն օրը մի կին, չարաշահելով իր վստահությունը, ոսկյա շղթա վաճառելու պատրվակով իրենից ստացել է խոշոր չափի գումար, սակայն փոխարենն իրեն տվել ոսկի չհանդիսացող զարդ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով (խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը):
Նախաքննության ընթացքում գործով տուժող ճանաչված քաղաքացին ներկայացրել է ոմն Զեմֆիրային գումար տալու պահի տեսաձայնագրությունը պարունակող լազերային սկավառակ: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում տեսագրությունում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, կարող են հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: