Արմեն Մովսիսյանի հոգեհանգիստը կկայանա սեպտեմբերի 24-ին
ՀասարակությունՀայտնի է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, Արմեն Մովսիսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին` ժամը 18:00-ին , Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: «Նրա աճյունը Գերմանիայից Հայաստան կտեղափոխվի սեպտեմբերի 23-ին: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի եկեղեցում, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին, նրա հայրենի բնակավայրում՝ Սյունիքի մարզի Ագարակ գյուղում»,- մանրամասնեց Թադևոսյանը:
53 տարեկանում մահացել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանը: