Երիտասարդական նվագախումբն Ավստրիայում ներկայացրել է «Վերածննդի արմատներ» նախագիծը
ՄշակույթՀայաստանի պետական երիտասարդական նվագախումբը սեպտեմբերի 18-ին և 21-ին հանդես է եկել Ավստրիայի հեղինակավոր բեմերում։ Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, սեպտեմբերի 18-ի համերգը կայացել է Լինցում՝ «Բրուքներֆեստ» միջազգային փառատոնի շրջանակներում։ Ամեն տարի բար ձրակարգ այս փառատոնը համախմբում է աշխարհի ամենահայտնի երաժիշտներին: Սեպտեմբերի 21-ին Երիտասարդական նվագախումբը ելույթ է ունեցել աշխարհի լավագույն համերգասրահներից մեկում՝ Վիեննայի «Մյուզիքֆերեյնում»։ Երկու համերգներին էլ ներկայացվել է կոմպոզիտոր, երաժշտական տնօրեն Վիգ Զարթմանի «Վերածննդի արմատներ» նախագիծը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
«Վերածննդի արմատներ» նախագիծը ներկայացնում է հայկական հարուստ երաժշտական մշակույթը, որն արտացոլում է հայ ժողովրդի դարավոր պատմությունը՝ նրա ծնունդը, ողբերգությունն ու վերածնունդը։ Համերգային երեկոներին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ մասնակցել են նաև սոպրանո Լիանա Ալեքսանյանը, դաշնակահարուհի Նարե Արղամանյանը, դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանը, Հայաստանի «Արտ վոկալ» անսամբլը։ Հանդիսատեսին ներկայացվել է հայկական ժողովրդական, հոգևոր, դասական երաժշտության հետաքրքիր համադրություն՝ ունկնդրին տանելով մ շակութային ինքնատիպ մի ճանապարհորդության։