ՀՀ գլխավոր դատախազը ցուցում է տվել ազատամարտիկին ծեծի ենթարկելու դեպքով հարուցել քրեական գործ
ՀասարակությունՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ցուցում է տվել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ծեծի ենթարկելու դեպքով հարուցել քրեական գործ: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ դատախազության մամուլի ծառայությունից` հավելելով, որ քրեական գործ է հարուցվելու ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի երկրորդ մասի երրորդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որեւէ այլ վնաս պատճառելը, որը առաջացրել է առողջության տևական քայքայում կամ ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ):