Թորոս Ռոսլինի գրչին պատկանող ութ ստեղծագործություն կպահպանվի Լոս Անջելեսի թանգարանում
ՄշակույթԹորոս Ռոսլինի հեղինակած ութ պատկերազարդ էջեր պահպանության կհանձնվեն Լոս Անջելեսի Գեթթի թանգարանում:
Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, 13-րդ դարի ստեղծագործությունների պահպանության վստահումը ԱՄՆ-ի խոշորագույն թանգարաններից մեկին դարձավ Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու և Գեթթի թանգարանի համագործակցության արդյունք:
Ութ թերթերին պատկերված խորանները կազմում են Զեյթունի Ավետարանի մի մասը: Համաձայն թվագրության` դրանք 13-րդ դարի հայ անվանի գործիչ Թորոս Ռոսլինի վաղ աշխատանքներից են:
Մի քանի տարի անընդմեջ հայ եկեղեցին բարձրաձայնում էր նշված աշխատանքների իրավահաջորդության հարցը: Սակայն Գեթթի թանգարանը հրաժարվում էր տրամադրել դրանք, քանի որ այն 1994թ. օրինական կերպով գնել էր դրանք Հայոց ցեղասպանությունը վերապրած քաղաքացուց, ով իր հետ փրկել էր նշված ութ էջերը:
Տարիներ տևացած վեճը հանգուցալուծվեց թանգարանի կողմից թղթերի պատկանելիությունը Հայոց եկեղեցուն ընդունելուց հետո: Հայկական եկեղցին էլ իր հերթին համաձայնություն է տվել պահպանել դրանք Գեթթի թանգարանում: