Քանդակագործ Էդուարդ Շախիկյանը ծննդյան 65-ամյակի առթիվ պարգևատրվեց Մշակույթի նախարարության մեդալով
ՄշակույթՀայաստանի ճարտարապետների միությունում սեպտեմբերի 22-ին բացվեց քանդակագործ Էդուարդ Շախիկյանի ծննդյան 65-ամյակին նվիրված ցուցահանդեսը:
Ինչպես տեղեկացրեց հոբելյարը, Ճարտարապետների միությունում բացված ցուցահանդեսին նա ներկայացրել է վերջին 20 տարիների ընթացքում կատարած աշխատանքների մեծ մասը:
«Միշտ զարմացել եմ և շարունակում եմ զարմանալ հայ ժողովրդի շնորհալիությանը: Այդ օրինակներից մեկն Էդվարդ Շախիկյանն է: Նա առաջին հերթին մեծատառով մարդ է և այնուհետև շնորհաշատ քանդակագործ», - ասաց Նկարիչների միության քարտուղար Խաչատուր Ազիզյան
Ցուցահանդեսի բացման շրջանակներում ՀՀ մշակույթի նախարության ներկայացուցիչը «Հայ կերպարվեստի զարգացման և կայացման գործում նշանակալի ներդրում կատարելու համար» և ծննդյան 65-ամյակի կապակցությամբ Մշակույթի նախարարության ոսկե մեդալը փոխանցեց ՀՀ վաստակավոր նկարիչ Էդուարդ Շախիկյանին: