Վլադիմիր Պուտինը Գագիկ Աբրահամյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով
ՀասարակությունՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի ադամանդագործական «Ջեյ Սի Էյ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գագիկ Աբրահամյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով:
Այդ մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
ՌԴ նախագահը Գագիկ Աբրահամյանին պարգևատրել է Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության և համագործակցության ամրապնդման, տնտեսական և մշակութային կապերի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար: