Տավուշի մարզում վիրավորված զինծառայող Ռուսլան Մկրտչյանի վիճակը բավարար է
ՀասարակությունՀայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի անդադար կրակահերթի արդյուքում սեպտեմբերի 21-ին վնասված պայմանագրային զինծառայող Ռուսլան Մկրտչյանի վիճակը բավարար է:
Այս մասին հաղորդեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:
«Պայմանագրային զինծառայողը ստացել էր կրծքավանդակի շրջանում թեթև բեկորային վնասվածք և այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ», - տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Նազելի Չանախչյանը:
Նախօրեին ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի զինատեսակներից գնդակոծել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղի և հարակից տարածքներում տեղակայված հայկական դիրքերը։ Գիշերը ադրբեջանական կողմը թիրախավորել է նաև Բաղանիս գյուղը, այդ թվում` գյուղի դպրոցը: Վնասները նյութական են: Այս պահին սահմանին հարաբերական անդորր է: