Հանրապետությունում խոտածածկ տարածքներ են այրվել
ՀասարակությունՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 22-23-ն ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մասնավորապես, Երևանի Վարդաշեն թաղամասում այրվել է 200 քմ խոտածա ծկ տարածք, Նոր Նորքի 2-րդ զանգվածում՝ 20 քմ, Թբիլիսյան խճուղում` 200 քմ, Գյուրջյան փողոցում` 30 քմ խոտածածկ տարածք:
Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում այրվել է 500 քմ խոտածածկ տարածք, Հրազդան քաղաքում` 3.5 հա, Զովունի գյուղում` 2 հա, Նոր գյուղի գերեզմանատանը` 2000 քմ, Արագյուղում` 3 հա, Թեղենիկ-Արզական ավտոճանապարհին` 300 քմ, Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում` 3000 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: