ԿԳ նախարարի հրամանով երաշխավորվել են վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները
ՀասարակությունՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 23-ին հրաման է ստորագրել «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու մասին»: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, այդ կազմակերպություններն են «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա, «Կրթության առանց սահմանի» ՀԿ, «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ», «Մաստեր Սթայլ» ՍՊԸ, «Ուսուցման ազգային հիմնադրամ»: