Նախորդ շաբաթ ՃՈ տուգանային հրապարակ է տեղափոխվել 60 տրանսպորտային միջոց
ՀասարակությունՀամաձայն «Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները հայտնաբերելու ուղղությամբ հատուկ միջոցառումների անցկացման» գրաֆիկի, սեպտեմբերի 14-ից 20-ը Ճանապարհային ոստիկանության ՃՊԾ 2-րդ սպայական գումարտ ակի ծառայողների կողմից հանրապետության մարզերում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 60 տրանսպորտային միջոց: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, տրանսպորտային միջոցներից 6-ը գտնվում էին հետախուզման մեջ, 46-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, մեկի համարանիշը եղել են փոխարինված, իսկ 7 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել ժամկետանց ԱՊՊԱ պա յմանագրով երթևեկելու և այլ խախտումների համար: