Կանադացի խորհրդարանականը շնորհավորել է Հայաստանի անկախության տարեդարձը
ՀասարակությունԿանադացի խորհրդարանական Ջիմ Կարիգիանիսը շնորհավորական ուղերձ է հրապարակել Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, պատգամավորը նշել է, որ Հայաստանն իր անկախությունը ձեռք է բերել 70 տարի խորհրդայնացումի ց հետո:
Կարիգիանիսը կարևորել է Տորոնտոյում հայկական համայնքի առկայությունը` նշելով, որ քաղաքը բարգավաճում է նաև այն մարդկանց շնորհիվ, ովքեր այս քաղաքն իրենց տունն են դարձրել: «Քաղաքը հպարտ է իր բազմամշակութայնությամբ և ցանկացած հասարակություն կարևոր դերակատարում ունի Տորոնտոյի սոցիալական և մշակութային բազմազանությունն ապահովելու գործում»,- նշել է կանադացի խորհրդարանականը: