Ամերիկահայ համայնքը շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին Ցեղասպանությունը ճանաչելու համար
ՀասարակությունՀռոմի Ֆրանցիսկոս պապի` Միացյալ Նահանգներ կատարած այցի առնչությամբ տեղի հայ համայնքը շնորհակալություն է հայտնել կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը հրապարակել է լուսանկար, որտեղ հանձնախմբի գրասենյակի վրա փակցված է պաստառ հետևյալ գրությամբ. «Շնորհակալ ենք, Ֆրանցիսկոս պապ, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար»:
Համբարյանը հայտնել է նաև, որ Հռոմի պապը սեպտեմբրի 23-ին աղոթք է մատուցելու Վաշինգտոնի Սուրբ Մաթեոս եկեղեցում:
Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից մատուցվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ: Այս պատմական իրադարձությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ինչպես նաև հայ կաթոլիկների պատրիարք Ներսես Պետրոս XIX-ը: Պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապը նշեց, որ 20-րդ դարում տեղի է ունեցել ցեղասպանություն, որին զոհ են գնացել հայեր, հույներ ու ասորիներ` հայերի հետ կատարվածն անվանելով 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Պատարագի ը նթացում Հայ եկեղեցու սրբերի շարքը դասված Գրիգոր Նարեկացին հռչակվեց Կաթոլիկ եկեղեցու տիեզերական վարդապետ: