Քրիստինե Պեպելյանին այսպիսի կերպարով դեռ չեք տեսել
LifestyleBlogNews.am-ը՝ գրում է.
Երգչուհի Քրիստինե Պեպելյանը սեպտեմբերի 28-ին իր երկրպագուների դատին կհանձնի նոր տեսահլովակը, որը նկարահանել է «Կարոտից» երգի հիման վրա։ BlogNews.am-ի հետ զրույցում Քրիստինեն ասաց, որ շատ հետաքրքիր, հուզական, ռոմանտիկ երգ է, ավելի շատ՝ երգ-մոնոլոգ։

«Երգի հեղինակը մասնագիտությամբ բժիշկ է՝ Անուշ Կոծինյանը։ Նա իմ շատ լավ ընկերն է և իր էմոցիաները դրել է այս երգում։ Ես փորձել եմ հնարավորինս ճիշտ տեղ հասցնել իր էմոցիաները։ Ես երբեք չեմ մտածում՝ նոր երգս ինչո՞վ է տարբերվելու նախորդից, քանի որ երգերս երբեք չեն մրցակցում միմյանց հետ. յուրաքանչյուրն իր ասելիքն ունի։ Չգիտեմ՝ այս երգն ինչքան կյանք կունենա, սակայն հաստատ գիտեմ, որ այս երգն ասելիք ունի։ Ուզում եմ հավատալ, որ մարդկանց մի մեծ բանակ կհասկանա այս երգի իմաստն ու խորությունը։ Սա շատ հուզական երգ է»,- ասաց Քրիստինեն։

Տեսահոլովակը նկարահանել է Արեն Բայադյանը։ Սյուժետային գիծ, որպես այդպիսին, չկա։ «Տեսահոլովակը հիմնված է սիմվոլների վրա։ Ներկայացել եմ 4 կերպարով, որոնք հոգեվիճակային են։ Յուրաքանչյուր կերպարի վրա շատ ենք աշխատել, դրանցով զբաղվել են Արմեն Գալյանը և Անահիտ Սիմոնյանը։ Հիմնականում նորովի եմ ներկայացել. ունեմ մի կերպար, որը նորություն է ինձ համար՝ լինելու եմ վուալով՝ որպես ավելի հասուն կին։ Ես երբեք չեմ եղել այդպիսի կերպարում։ Մյուս կերպարս ավելի մտածող է՝ տղամարդու վերնաշապիկով, դա էլ երբեք չեմ արել։ Երրորդը ռետրո կերպար է՝ ֆրանսիական ոճի սանրվածքով։ Քանի որ ուզում էի ես էլ լինել այդ տեսայհոլովակում, մի կերպարն էլ պեպելյանական ոճում է։)»,- նշեց երգչուհին։

Քրիստինեն հայտնեց, որ նկարահանման 2 օր են ունեցել, և աշխատանքները շատ ծանր են եղել. «Նկարահանումներն անտանելի դժվար էին, ամառվա շոգին աշնանային վերարկու էի հագել»։
Առաջիկայում երգչուհին կմեկնի եվրոպական շրջագայության՝ Մարտին Մկրտչյանի, Հռիփսիմե Հակոբյանի, Գևորգ Մարտիրոսյանի, Միհրան Ծառուկյանի հետ։





Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի