Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 2-3 աստիճանով
ՀասարակությունՀանրապետության տարածքում` առավելապես հյուսիսային շրջաններում, սեպտեմբերի 24-28-ին տեղ-տեղ երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 24-25-ին կնվազի 2-3 աստիճանով: Քամին հարավարևմտյան` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանում սեպտեմբերի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 24-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +31 աստիճան, սեպտեմբերի 25-28-ին` +30 աստիճան: