Հանրապետությունում անցած մեկ օրում գրանցվել է 8 ՃՏՊ
ՀասարակությունՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 8 պատահարի հետևանքով 2 մարդ է զոհվել, 11-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Արմենպրեսի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, սեպտեմբերի 22-23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 10-ը, ապօրինի ծառահատման 8 դեպքից 7-ը: Բացահայտվել է գողության 5, խարդախության 6, յուրացման 2, խուլիգանության և դրամանենգության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4, մարմնական վնասվածք հասցնելու և կողոպուտի 1-ական դեպք: