Ձերբակալվել է ամենաերիտասարդ «օրենքով գողը» (լուսանկարներ)
Բլոգblog.1in.am-ը գրում է.
Ինչպես հայտնի է դարձել «Պրայմ Կրայմին», սեպտեմբերի 20-ին Սմոլենսկի մարզում սահմանապահ ծառայության աշխատակիցները ձերբակալել են 22-ամյա «օրենքով գող» Ռևազ Ուբիլավան, ով ավելի շատ հայտնի է որպես Ռեզիկո Ջվարսկին:
Նախօրեին Ռեզիկոն ու նրան ուղեկցող Միրանդա Փերաձեն Թուրքիայից վերադառնալիս խուզարկվել են Մինսկի օդանավակայանում: «Օրենքով գողի» ընկերուհու մոտից առգրավվել են չհայտարարագրված մի քանի հազար դոլար ու եվրո, որոնք, ինչպես պարզվել է, անօրինական ճանապարհով են ստացվել:
Զրույցից հետո վերջիններս ինքնակամ լքել են Բելառուսի տարածքը:
Գործակալության տեղեկություններով՝ Ուբիլավան թագադրվել է 1 տարի առաջ՝ դառնալով գողական ընկերության ամենաերիտասարդ անդամը:
Ըստ էության, նա իր թագին արժանացել էր դեռ 2013թ. հոկտեմբերին, երբ ծեծվել էր Արա Արմավիրսկու (Արա Մուրադյան) կողմից իր ընկերների պատճառով, ապա նույն այդ ընկերները լուծել էին նրա վրեժը:
Նշենք, որ Ռեզիկոյի թագը գործում է միայն թուրքական դաշնության վարկածով ու չի հանդիսանում գողական տիտղոսի բացարձակ տեր:








