«Առավոտ». Ի՞նչ ունենք մենք չինացիներից սովորելու. ներքին խաղաղություն, հանգստություն
ՀասարակությունՆերկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Չկան աշխարհում ազգեր կամ անհատներ, որոնցից մնացած անհատներն ու ազգերը ոչինչ չունեն սովորելու։ Ես, համենայնդեպս, այդ նախատրամադրվածաթյամբ եմ շփվում թե անհատների, թե այլազգիների հետ։ Ակնհայտ է, որ չինացիներն այն մարդիկ են, որոնց բնավորության շատ գծեր կարող են մեզ համար ընդօրինակելի լինել։ Հայաստանում, հավանաբար, շատերն են հանդիպել նրանց՝ Երևանում կան չինացի ուսանողներ, մեր ընկերությունների կողմից Չինաստանից գնված տեխնիկան որոշ ժամանակ սպասարկում են նրանց մասնագետները։ Այդ ազգի ներկայացուցիչները աշխատասեր են և բարեհամբույր, նրանց երիտասարդները տենչում են նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել։
Չինաստանում հայտնվելով՝ այդ գովելի հատկանիշների հետ մեկտեղ ես հայտնաբերեցի ևս մեկը, որը գուցե թվարկածների հիմքն է՝ ներքին խաղաղությունը, հանգստությունը, կասեի նույնիսկ՝ ներքին թեթև ժպիտը։
Այդ երկիրը ձևով կոմունիստական է, բայց, ինձ թվում է, բովանդակային առումով թե՛ ազգային հոգեբանության և թե՛ կառավարման համակարգի արմատները շատ ավելի խորն են, դարավոր շերտերի մեջ են, ոչ թե ընդամենը 19– րդ դարում Եվրոպայամ ծագած ուսմունքի մեջ։ Եվ գուցե իրենց հինավուրց մշակույթի հիմնական տարրերը պահպանելով և զարգացնելով են չինացիները տնտեսապես հզոր երկիր ստեղծել, աշխարհի երկրորդ տնտեսությունը»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։