3500 միավոր սառը զենք` կիսախելագար կնոջ վագոնում (լուսանկարներ)
LifestyleԵրբ Ֆլորիդա նահանգի Բրուքսվիլլ քաղաքի ոստիկանությունը, ձերբակալության օրդերով ժամանեց 47–ամյա Նիկոլ Դայկեմայի վագոն–տնակի մոտ, կինը հրաժարվեց ներս թողնել նրանց։ Ոստիկանները ստիպված կոտրեցին դուռը և ներս մտան։ Բայց կիսախելագար կինը ներսում նրանց էր սպասում` մինչև ատամներ սառը զենքերով զինված։ Առաջին հարձակումը կատարեց մաչետեով, բայց վրիպեց։ Բնական է, որ զենքը գցելու ոստիկանների պահանջը չկատարվեց և ստիպված էլեկտրաշոկ կիրառեցին կատաղած կնոջ նկատմամբ։
Ձերբակալությունից հետո, խուզարկելով նրան վագոնը, իրավապահները 3500 միավոր սառը զենք հայտնաբերեցին։