Անի Ամիրյանի 31-ամյակի անակնկալներն ու Մերաբովայի շնորհավորանքը
LifestyleBravo.am-ը գրում է.
Ամիրյանների համար այս ամիսը տոնական է: Սեպտեմբերի 22-ին ծնվել է հաղորդավար Արտավազդ Ամիրյանի առաջնեկը, իսկ օրեր առաջ էլ իր 31-ամյակն է նշել նրա քույրը` Անին: BRAVO.am-ը շնորհավորել է հոբելյարին, հետաքրքրվել օրվա մանրամասներով ու պարզել անակնկալների թիվը:):
Թեեւ Անին նախապես չի ծրագրել նշել տարեդարձը, սակայն հարազատներն այլ մտադրություններ են ունեցել: Նախ նրան առաջինը շնորհավորել է դերասան Ստեփան Ղամբարյանը.«Քանի որ օրվա ընթացքում երեխայի հետ շատ եմ վազվզում, շուտ էի պառկել քնելու, բայց կեսգիշերին արթնացրեց ամուսինս եւ ծաղիկներ նվիրեց, այնուհետեւ մեզ հյուր եկան եղբայրներս` Հայկը, Արտավազդը` կնոջ հետ, քույրս, եւ միասին նշեցինք»:
Անիի “ֆեյսբուքյան” էջում բարեմաղթանքների թիվը գերազանցում է 100-ը, իսկ օրվա ընթացքում նրա հեռախոսը չի լռել.«Կարծում եմ` բոլորն էլ իրենց ծննդյան օրը լավ խոսքեր են լսում ու հուզվում են: Մինչեւ 30 տարեկանս միշտ նշել եմ, բայց միշտ էլ չեմ սիրել ռեստորանային ճոխ ծնունդներ, որտեղ հրավիրավում են մարդիկ, որոնց մեկ կամ երկու անգամ ես տեսել կյանքումդ, չեմ սիրում նաեւ թանկ նվերներ: Առհասարակ, սիրում եմ մտերիմների հետ անցկացնել հանգիստ միջավայրում: Իսկ 31-ամյակս բավական խառը ստացվեց»:

