Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է գողության 7 դեպք
ՀասարակությունՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 8 պատահարի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Արմենպրեսի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, սեպտեմբերի 23-24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմ նական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 12-ը: Բացահայտվել է գողության 7, խարդախության 5, յուրացման 3 և շորթման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման, գողության, մարմնական վնասվածք հասցնելու և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: