Եվս մեկ շատրվան Երևանում
ՀասարակությունՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ամենաընդարձակ հանգստյան հանրային գոտիներից մեկում՝ Վահան Զատիկյանի անվան զբոսայգում, վերագործարկվել է շատրվանը։ Նորով է փոխարինվել շատրվանի խողովակաշարը, 160 քառակուսի մետր հայելով ջրավազանը վերանորոգվել է, ներկվել ավազանի ջրակայուն ներկով։


